Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գյումրեցի Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

Գյումրեցի Ավետիսյանների դուստրը երեխա է ունեցել

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը՝ Լուսինեն երեխա է ունեցել: Փոքրիկին ծնողները կոչել են սպանված 3 տարեկան Հասմիկի անունով:
Հունվարի 26-ին երեկոյան Երևանի 3-րդ մանկական հիվանդանոցում ծնվել է 2015 թվականի հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների դուստր Լուսինեի երրորդ զավակը: Լուսնեն մինչ այս որդի ու դուստ ուներ:
Երեխան ու մայրը նորմալ վիճակում են: Երեխան ծնվել է բնական եղանակով՝ 3 կիլոգրամ 800 գրամ քաշով և 51 սմ հասակով: Լուսինեն ու նրա ամուսինը նախապես էին որոշել՝ երեխան կրելու է սպանված Ավետիսյաններից մեկի անունը: Մոր և աղջկա վիճակը նորմալ է: Հասմիկ անունը կրել է նաև Լուսիների մայրը:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք էին տալիս առ այն, որ հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայիթիվ N զորամասիզինծառայող ՎալերիՊերմյակովը, ուստի՝ 2015թ. հունվարի 14-ին որոշում էկայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Պերմյակովը նախ որպես ՌԴ ԶՈՒ ծառայող դատապարտվեց Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների` 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։
Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]