Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՍԴՀԿ-ում առաջիկայում փոփոխություններ և վերադասավորումներ կլինեն

ՍԴՀԿ-ում առաջիկայում փոփոխություններ և վերադասավորումներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը նոր ընթացք է սկսում՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների: ՍԴՀԿ 130-ամյակին նվիրված միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Նարեկ Գալստյանը: «Սա մեր կուսակցության պատմության նորագույն փուլն է: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր կուսակցությունն աշխարհի ամենահին քաղաքական կազմակերպությունների մեկն է: Սակայն ես վստահ եմ, որ Հնչակյան կուսակցությունը իր ամենաազդու խոսքը դեռ չի ասել՝ չնայած 130-ամյա պատմությանը: Մենք սկսում ենք նոր ընթացք, նոր փուլ՝ հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որովհետև մենք ինքներս, նախևառաջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք և կիսում ենք մեր երկրում եղած բոլոր խնդիրները, բոլոր դժվարություններն ու ուրախությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Գալստյանը:

Նա ընդգծեց, որ կուսակցությունը միշտ ակտիվ է եղել քաղաքական կյանքում, իսկ առաջիկայում ավելի ակտիվ կլինի: «Այսօր մեկնարկում է կուսակցության 11-րդ համագումարը: Մի քանի օր խորհրդակցություններ կլինեն, որից հետո արդեն նորընտիր վարչությունը հանդես կգա մամուլի ասուլիսով, քաղաքական հայտարարությամբ և առաջիկա անելիքների և ծրագրերի մասին հայտարարությամբ»,- նշեց Նարեկ Գալստյանը:

Հարցին՝ կուսակցությունում փոփոխություններ և վերադասավորումներ սպասվո՞ւմ են, Նարեկ Գալստյանը պատասխանեց. «Մեր կուսակցությունը բարձրագույն ժողովրդավարություն ունեցող քաղաքական մարմին է, և, այո, նախատեսվում են բազմաթիվ փոփոխություններ, ինչը կլինի համագումարի ընթացքում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]