Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Cnews-ի հաղորդավարուհին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին

Cnews-ի հաղորդավարուհին Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանին հիշեցրել է Հայոց 
ցեղասպանության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Cnews հեռուստաընկերության եթերում հաղորդավարուհի Սոնիա Մաբրուքը հյուրընկալել է Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Հաքքի Մուսային՝ Սիրիայի քրդերի նկատմամբ թուրքական հարձակումների թեման քննարկելու նպատակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատասխանելով Թուրքիայի հարձակման հետևանքով սիրիացի խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին հարցին՝ դեսպանը դժգոհություն է հայտնել հաղորդավարուհու հարցից՝ նշելով. «Հստակ է մեկ բան. մենք ղեկավարվում ենք քաղաքացիական անձանց հնարավորինս պաշտպանելու մեր նախնիների ցանկությամբ»:

Դրան Սոնիա Մաբրուքը հակադարձել է՝ հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը: «Սա մեզ հիշեցնում է հայերի հետ տեղի ունեցած մութ ժամերը»,- ասել է հաղորդավարուհին:

Իսմայիլ Հաքքի Մուսան ընդգծել է հաղորդավարուհու փորձառությունը՝ դժգոհելով, թե «հայերի հարցն ի՞նչ կապ ունի այսօրվա բանավեճի հետ»:

Հունվարի 26-ին լրագրող, բլոգեր Մաքսիմ Ազադին տեղեկատվություն է ներկայացրել, ըստ որի՝ Աֆրինում տեղի ունեցածի մեկ շաբաթվա գնահատականը հետևյալն է. «սպանվել է 59 խաղաղ բնակիչ, 139-ը՝ վիրավորվել: Զոհվել է քուրդ 49 զինյալ»:         

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]