1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գյուղնախարարը թռչնաբուծական ընկերությունների հետ քննարկել է ոլորտի զարգացման հնարավորությունները

Գյուղնախարարը թռչնաբուծական ընկերությունների հետ քննարկել է ոլորտի 
զարգացման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպում է ունեցել  տեղական թռչնաբուծական ընկերությունների մի շարք ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպման նպատակը հանրապետությունում թռչնաբուծության ոլորտի ընթացիկ խնդիրների և զարգացման հնարավորությունների քննարկումն է:

«Տեղական թռչնաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է և զարգացման մեծ ներուժ ունի: Ձեզ հետ մեկ տարի առաջ ենք հանդիպում ունեցել և այսօր ցանկանում ենք համատեղ քննարկել և հասկանալ` ինչպիսին է ոլորտում ընթացիկ իրավիճակը և ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել` միտված ոլորտի զարգացմանը»,-նշել է նախարար Առաքելյանը:

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշել է, որ թեև 2017 թվականը դժվար տարի էր, սակայն թռչնաբուծության ոլորտում նախորդ տարվա համեմատ կարողացել են աճ ապահովել, միաժամանակ այս պահին շուկայում նկատվում է թռչնամսի և հավկիթի գների նվազում:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են նոր ստեղծված տեղական արտադրողներին ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման և մի շարք  այլ հարցեր, կարևորել  են հանրապետությունում պետական աջակցությամբ տոհմային տնտեսության ստեղծումը, ինչը կնվազեցնի տեղական արտադրողների կախվածությունը ներմուծումից և արտադրանքի ինքնարժեքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]