1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հոլիվուդյան աստղերը մտադիր են բոյկոտել Թրամփի ելույթը Կոնգրեսի առջեւ

Հոլիվուդյան աստղերը մտադիր են բոյկոտել Թրամփի ելույթը Կոնգրեսի առջեւ
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնիները՝ դերասան Մարկ Ռուֆալոյի գլխավորությամբ, մտադիր են բոյկոտել հունվարի 30-ին ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ելույթը Կոնգրեսի առջեւ եւ մասնակցել Դոնալդ Թրամփի դեմ ուղղված այլընտրական միջոցառման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է People հանդեսը:

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահը հունվարի 30-ին Կոնգրեսի առջեւ հանդես կգա «Երկրի դրության մասին» ավանդական ճառով: Հոլիվուդյան մի խումբ աստղեր՝ Ռուֆալոյի գլխավորությամբ, պլանավորում են դրանից մեկ օր առաջ անցկացնել «Ժողովրդական ելույթ երկրի դրության մասին» այլընտրական միջոցառումը:

«Սա երկրի դրության ավելի համարժեք արտացոլումն Է՝ հիմնված առավել ժողովրդական տեսակետի վրա: Ես կարծում եմ, որ դա կարեւոր Է, որովհետեւ մեր նախագահը ճշմարտության հետ կապված խնդիրներ ունի, շատ արմատական ու հակասական քաղաքականություն Է վարում եւ հսկայական ժամանակ վատնում նեգատիվի, անհուսալիության եւ հիասթափության վրա»,-հրատարակությունը մեջբերել Է Ռուֆալոյի խոսքը:

Դերասանը հավելել Է, որ միջոցառումը կմիավորի տարբեր շարժումներ՝ բնապահպանական կազմակերպություններից մինչեւ կանանց ու սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շարժումներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]