1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ալեքսան Տեր-Մինասյանը ստանձնեց Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոսի պարտականությունները

Ալեքսան Տեր-Մինասյանը ստանձնեց Գյումրիում ԳԴՀ պատվո հյուպատոսի պարտականությունները

ԳՅՈՒՄՐԻ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում այսուհետ կգործի Գերմանիայի Դաշնային Հանրապետության հյուպատոսություն: Հունվարի 26-ին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը պաշտոնապես հայտարարեց ԳԴՀ հյուպատոսության գործունեության մասին, նստավայրը՝ Գյումրի: Դեսպանը ներկայացրեց նաև հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանին և նրա գործառույթները: Ըստ դեսպանի՝ Տեր-Մինասյանը երկար տարիներ դեսպանության վստահելի և բանիմաց գործընկերն է բոլոր հարցերում: Պատվո հյուպատոսի պաշտոնը կընդգրկի Շիրակի և Լոռու մարզերը:
Դեսպանը նշեց, որ Հայաստանում իր դիվանագիտական գործունեության 2.5 տարիների ընթացքում միշտ է զգացել Հայաստանի հյուսիսում հյուպատոսություն ունենալու անհրաժեշտությունը և, դիմելով ԳԴՀ արտաքին գործերի նախարարությանը, ստացել է համաձայնությունը, իսկ այս ընթացքում ամենադյուրինը եղել է հյուպատոսի թեկնածության հարցը: «Հյուպատոսի ընտրությունն ամենահեշտն էր, քանի որ այդ ընտրությունն անմիջապես ընկավ Ալեքսան Տեր-Մինասյանի վրա, ով մինչ այս ոչ պաշտոնապես ստանձնել է այդ դերակատարությունը այս տարածաշրջանում՝ իր կապերը Գերմանիայի հետ ստեղծելով գերմանական «Կարմիր խաչ» համաբուժարանի հիմնադրման առաջին տարիներից, ապա տարբեր այլ ծրագրեր իրականացնելով. հատկապես Ալեքսան Տեր-Մինասյանի գործունեությունը նկատելի է մշակութային հարաբերությունների զարգացման ոլորտում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց դեսպան Մաթիաս Քիսլերը՝ կարևորելով նաև տարածաշրջանում Ալեքսան Տեր-Մինասյանի կապերը, որոնք օգնել են դեսպանատան աշխատանքներում:
Նորաբաց հյուպատոսության գործառույթներն ընդգրկում է տնտեսական կապեր, զարգացման և մշակութային ծրագրեր, ինչպես նաև խորհրդատվական գործողություններ:
«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը բարձր պահանջներ է դնում այսպիսի պաշտոնի ստանձնման հավակնություն ունեցող անձանց դիմաց: Այս պաշտոնը երբեք չպետք է ընկալվի որպես խորհրդանշական կարգավիճակ, այլ ունի բարձր պահանջներ՝ իր առջև դրված խնդիրները լուծելու ուղղությամբ»,-նշեց դեսպան Մաթիաս Քիսլերը՝ հավելելով, որ այս օրը կարևոր ու հիշարժան օր է հայ-գերմանական հարաբերությունների համար:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]