Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Facebook եւ Google սոցցանցերն սպառնալիք են հասարակության համար. Սորոս

Facebook եւ Google սոցցանցերն սպառնալիք են հասարակության համար. Սորոս
 ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր Ջորջ Սորոսը՝ ելույթ ունենալով Դավոսի Միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել Է, թե Facebook եւ Google սոցցանցերն սպառնալիք են ներկայացնում հասարակության համար: Միլիարդատիրոջ խոսքը փոխանցել Է Business Insider-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք լկտիաբար կախվածություն են ներդնում իրենց ծառայությունների մեջ: Դա կարող Է շատ վնասակար լինել, առանձնապես երիտասարդության համար: Նմանություն կա ինտերնետ-պլատֆորմների եւ մոլեխաղերի միջեւ: Խաղատները մշակել են խաղորդներից նրանց բոլոր փողերը, նույնիսկ այն փողերը կորզելու միջոցներ, որոնք նրանք չունեն»,- հայտարարել Է գործարարը:

Բացի դրանից, նրա կարծիքով՝ Facebook-ը եւ Google-ն «մենաշնորհ են ստեղծում մարդկանց ազատության նկատմամբ»:

«Սոցցանցերը մարդկանց ստիպում են հրաժարվել ինքնուրույնությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժն ավելի ու ավելի Է կենտրոնանում ոչ մեծ թվով ընկերությունների ձեռքին»,- գանգատվել Է Սորոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]