Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Վատիկանում ՀՀ դեսպանությունը Տիեզերական եկեղեցու Վարդապետ Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն կունենա

Վատիկանում ՀՀ դեսպանությունը Տիեզերական եկեղեցու Վարդապետ 
Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն կունենա

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանում ՀՀ դեսպանությունը Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետ Գրիգոր Նարեկացուն նվիրված նոր նախաձեռնություն կունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: 

«2016 թվականին Հռոմի Սանտա Չեչիլիա Ազգային Ակադեմիայի հանրահայտ երգչախմբի կողմից Սուրբ Իգնատիոս Լոյոլացի եկեղեցում Ալֆրեդ Շնիտկեի «Խառը տիպի երգչախմբի համար քառամաս կոնցերտի» հիանալի կատարումը տպավորել էր հյուրերին:

Համերգը նվիրված էր Սուրբ Գրիգոր Նարեկացու Տիեզերական եկեղեցու Վարդապետ հռչակվելուն։ Ստեղծագործության ընտրությունը պատահական չէր. Ալֆրեդ Շնիտկեն 1984-1985թթ. քառամաս կոնցերտը ստեղծել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աշխատության երրորդ գլխի հիման վրա։ 

Հենց այդ երեկոյան, համերգի աննկարագրելի էներգետիկայի տպավորության տակ, Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը որոշեց Տիեզերական եկեղեցու 36-րդ Վարդապետին նվիրված նոր նախաձեռնություն սկսել: Այժմ հերթը մտքի ու քանդակի վարպետներինը պիտի լինի...»,-նշել է դեսպան Մինասյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]