Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հասարակական վայրերում ծխելը կարգելվի. արգելված վայրերում ծխելու համար նախատեսվում է սահմանել խոշոր չափի տուգանքներ

 Հասարակական վայրերում ծխելը կարգելվի. արգելված վայրերում ծխելու համար 
նախատեսվում է սահմանել խոշոր չափի տուգանքներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծխելու դեմ պայքարի շրջանակներում էականորեն կսահմանափակվի ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որով ծխախոտի օգտագործման խիստ սահմանափակումներ են նախատեսվում. Մասնավորապես, արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը, որոշ վայրերում՝ վաճառքը:

Մասնավորապես, օրենքի նախագծի 7-րդ հոդվածը սահմանում է՝ ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում, այդ թվում՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական ուսումնական հաստատություններում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան մարզական կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, բացառությամբ  այն պատմության և մշակույթային անշարժ հուշարձանների որոնք համարվում են բնակելի տներ.

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկների, պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11)  տրանսպորտում (ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտ, երկաթուղային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն), տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղևորների սպասարկման համար նախատեսված տարածքներում,

12) օդանավակայաններում (բացառությամբ ծպելու համար հատկացված տարածքների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում,

13) hյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցները, մոթելները, հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները, հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան և ճամբարային բնակատեղիները (համալիրները), զբոսաշրջային տները),

14) բազմաբնակարան շենքների վերելակներում և ընդհանուր օգտագործման տարածքներում,

15)հակահրդեհային կանոններով նախատեսված տարածքներում,

16) շենքներում, շինություններում տեղակայված աշխատանքային գործունեության համար նախատեսված տարածքներում:

Վերը նշված վայրերում արգելվելու է նաև ծխոխոտի իրացումը: Արգելվելու է նաև ծխախոտի իրացման ժամանակ զեղչի կիրառումը:

Նախագծով նախատեսվում է նաև արգելել ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում, սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը, միևնույն սպառողական փաթեթում ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ծխախոտային արտադրանք չհանդիսացող ապրանքների հետ: Նախագծով նախատեսվում է արգելել  նաև ծխախոտի գովազդը:

Նախագծով սահմանված են նաև բարձր չափի տուգանքներ՝ չթույլատրված վայրերում ծխելու համար՝ 50. 000-700. 000 դրամ: Մասնավորապես, ծխախոտ գովազդելու համար տուգանքը կլինի 500-700 հազար դրամ, մեքենայում ծխելու դեպքում տուգանքը նախատեսվում է սահմանել 50 հազար դրամ: Ծխախոտի իրացման պայմանները խախտելու տուգանքը նախատեսվում է սահմանել 200 հազար դրամ, իսկ եթե խախտումը կրկնվում է տուգանվելուց հետո 6 ամսվա ընթացքում՝ 400 հազար դրամ: Արգելված վայրերում ծխախոտ վաճառելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 500 հազար դրամ, իսկ 6 ամսվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 700 հազար դրամ: Արգելված վայրերում ծխելու համար տուգանքը նախատեսվում է սահմանել 250 հազար դրամ, իսկ նույն անձի կողմից խախտումը երեք ամսվա ընթացքում երկրորդ անգամ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ:

Օրենքի նախագծի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:

Նախատեսվում է, որ օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի 2018թ. նոյեմբերի 1-ից, ինչից հետո ուժը կորցրած կհամարվի «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» գործող օրենքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]