Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Մայիս 2022

ԵԱՀԿ գործող նախագահն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր

ԵԱՀԿ գործող նախագահն ու Սերգեյ Լավրովը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ալֆանոն փետրվարի 1-ին աշխատանքային այցով ժամանելու է Մոսկվա:

«Հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվելու է 2018 թվականի աշխատանքային ծրագրին, այդ թվում ԵԱՀԿ-ի դերին համաեվրոպական մարտահրավերների արձագանքման, անվտանգության հարցերին, ինչպես նաև փոխվստահության վերականգնմանը, ահաբեկչության դեմ պայքարին: Նախատեսվում է նաև քննարկել ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը, մասնավորապես, Ուկրաինայում, Մերձդնեստրում և Հարավային Կովկասում»,- ասել է Զախարովան:    








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]