Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

«Սբերբանկը» Դավոսում նախաճաշի Է հրավիրել ռոբոտի

«Սբերբանկը» Դավոսում նախաճաշի Է հրավիրել ռոբոտի
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆի անունով ռոբոտը դարձել Է «Սբերբանկի» գործարար նախաճաշի մասնակիցը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում: Նախաճաշի թեմաներն են եղել արհեստական ինտելեկտը եւ դրա ազդեցությունն ընկերությունների եւ տնտեսության վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Արհեստական ինտելեկտի լեգեոնի ներկայացուցչուհին ոչ միայն ներկա Է եղել բանավեճին, այլեւ պատասխանել Է «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆի հարցերին: Այսպես, ռոբոտ աղջիկը պատմել Է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացի Է:

Քննարկման թեմա են դարձել նաեւ աշխարհում արհեստական ինտելեկտի հեռանկարները: Գրեֆը Սոֆիին հարցրել Է. «Գուցե, պետք Է սահմանափակե՞լ արհեստական ինտելեկտի զարգացումը»: Ռոբոտի պատասխանը եղել Է հետեւյալը. «Մարդիկ չպետք Է մերժեն այդ փոփոխությունները, բայց առողջ քննադատության տարրը չի խանգարի: Մեր մասին մի՛ դատեք ըստ այնպիսի ֆիլմերի, ինչպիսին «Տերմինատորն» Է», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ