Երևանում՝ 11:07,   4 Մարտ 2024

Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ. Անրի  

Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ. Անրի

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին ֆուտբոլիստ Թիերի Անրին խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանի երկրպագուն էի նույնիսկ այն ժամանակ, երբ նա խաղում էր Դորտմունդի «Բորուսիա»-ում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ում նրա գործերը հաջող չընթացան, սակայն հարկավոր չէ միայն դրանից հետևություններ անել: Հաշվի առնելով Մխիթարյանի և «Արսենալ»-ի խաղային ոճերը, ապա նա «Արսենալ»-ի ֆուտբոլիստ է: Մխիթարյանը շարունակում է մեծ ֆուտբոլիստ մնալ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Անրին:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]