Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իտալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան զոհեր

Իտալիայում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, կան զոհեր
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլանի արվարձանում գնացքը դուրս Է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել Է երկու, վիրավորվել տասը մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել առավոտյան ժամը մոտավորապես 7-ին Միլանի արվարձանի Segrate եւ Pioltello կայարանների միջեւ:

Ferrovie dello Stato փոխադրող ընկերության ներկայացուցիչը գործակալությանը հայտնել Է, որ վթարը տեղի Է ունեցել քաղաքից 40 կմ հեռավորության վրա: II Post հրատարակությունը հայտնել Է երկու զոհվածների մասին: Եվս հինգ մարդ, հրատարակության տվյալներով, մնացել Է վնասված գնացքում, 50 ուղեւորներ թեթեւ վնասվածքներ են ստացել:

Լեփ-լեցուն գնացքը ժամը 6:17-ին Միլան Է ուղեւորվել մերձակա Կրեմոնա քաղաքից: Տեղում աշխատում են փրկարարների ու հրշեջների խմբերը:

Միլանի ուղղությամբ գնացքների երթեւեկությունն առայժմ կասեցված Է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am