Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

ԱԳ նախարարների հանդիպմանն Ադրբեջանը գնաց որոշակի քայլերի և դիվերսիոն փորձով իր դժգոհությունն է արտահայտում. Շավարշ Քոչարյան

ԱԳ նախարարների հանդիպմանն Ադրբեջանը գնաց որոշակի քայլերի և դիվերսիոն 
փորձով իր դժգոհությունն է արտահայտում. Շավարշ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը սահմանում իրավիճակի լարումը պայմանավորում է արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի դժգոհությամբ:

«Նորություն չէ, որ հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը, որպես կանոն, ակտիվացնում է իր այդ քայլերը: Այստեղ կարելի է մեկ ենթադրություն անել. արտգործնախարարների վերջին հանդիպման ընթացքում Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի՝ ուղղված Կասպշիկի խմբի ընդլայնմանը, ինչն իրեն ձեռնտու չէ և իր դժգոհությունը նա այդպես է արտահայտում: Սակայն Ադրբեջանը մյուս կողմից պարտադրված գնում է քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածություններում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Քոչարյանը՝ անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում այս գիշեր տեղի ունեցած դիվերսիոն գործողության փորձին:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները ետ են շպրտվել: Ըստ նախնական տվյալների՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Մանրամասները ճշտվում են:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]