Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Երկու աշակերտ ունեցող Մեծաձորի դպրոցի լուծարման առաջարկը ստացվել է մարզպետարանից. Լոքյան

 Երկու աշակերտ ունեցող Մեծաձորի դպրոցի լուծարման առաջարկը ստացվել է 
մարզպետարանից. Լոքյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Մեծաձորի հիմնական դպրոցը լուծարվեց՝ հիմք ընդունելով դպրոցի աշակերտների թվի նվազումը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ դպրոցը լուծարելու առաջակը ստացվել է մարզպետարանից:

«Մեծաձորի հիմնական դպրոցում աշակերտների թիվն ընդամենը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման  անձնակազմը՝ 9: «Դպրոցում  բնականոն հանրակրթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը: Դպրոցի լուծարմամբ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել  Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]