Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ում Թրամփի մասին գրքի արդեն 1,7 մլն օրինակ Է վաճառվել. CNN

ԱՄՆ-ում Թրամփի մասին գրքի արդեն 1,7 մլն օրինակ Է վաճառվել. CNN
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆի «Կրակ եւ ցասում: Թրամփի Սպիտակ տանը» սկանդալային գրքի վաճառքների ծավալն ԱՄՆ-ում կազմել Է 1,7 մլն օրինակ թղթե, թվային ու աուդիո ձեւաչափերով: Ներկայում այդ ստեղծագործույթծան պահանջարկն արդեն չի գերազանցում առաջարկը, ինչպես որ առաջ Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով Henry Holt and Co հրատարակչությունից ստացված տվյալներին:

Նրա հաշվարկների համաձայն՝ «ներկայում տպագրված Է գրքի 1,5 մլն օրինակ կարծր շապիկով»:

Ինչպես նշում Է CNN-ը, Վուլֆը դեռեւս հեռու Է բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի հաջողությունից: Նրա «Հարրի Փոթերը եւ Մահվան ընծաները» գիրքը 2007 թվականին 8,3 մլն տպաքանակով վաճառվել Էր միայն առաջին 24 ժամվա ընթացքում: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գիրքը վաճառքի Է հանվել հունվարի 9-ին եւ բեսթսելլեր Է դարձել ԱՄՆ-ում: Գրքում, մասնավորապես, հաղորդվում Է, որ Դոնալդ Թրամփը չԷր ակնկալում դառնալ ԱՄՆ-ի նախագահ, նրա կինը՝ Մելանյան, շփոթահար Էր առաջին տիկինը դառնալու հեռանկարից, իսկ Թրամփի մի քանի խորհրդականներ անհանգստացած Էին նախագահի հոգեկան առողջությունից:

Սպիտակ տունը կտրականապես ժխտում Է Վուլֆի գրքի բովանդակությունը, իսկ Թրամփի անձնական փաստաբանը նամակ Է ուղարկել Վուլֆին եւ հրատարակչին՝ պահանջելով կասեցնել գրքի հրատարակումն ու տարածումը:

Ավելի վաղ Hollywood Reporter-ը հայտնել Է, որ Թրամփի մասին Մայքլ Վուլֆի սկանդալային գիրքը կդրվի հեռուստասերիալի հիմքում: «Կրակ եւ ցասում. Թրամփի Սպիտակ տանը» բեսթսելլերի Էկրանավորման իրավունքը ձեռք Է բերել Endeavor Content ընկերությունը: Հրատարակության տեղակատվության համաձայն, գործարքի գումարը հասնում Է միլիոնավոր դոլարների: Սերիալի գործադիր պրոդյուսեր կդառնա Վուլֆն ինքը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]