Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թվայնացվում է Ախուրյան խոշորացված համայնքի տեղեկատվությունը

Թվայնացվում է Ախուրյան խոշորացված համայնքի տեղեկատվությունը

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՋԻԹԵՔ ընկերությունը, Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ, սկսել է թվայնացնել Ախուրյան խոշորացված համայնքի մասին ամբողջական տեղեկատվությունը, ընդ որում թվայնացվելու են բոլոր բնագավառներին առնչվող և հրապարակման ենթակա տեղեկությունները: Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հունվարի 24-ին հանդիպեց «Ախուրյանի թվայնացում» ծրագիրն իրականացնող մասնագետների խմբի հետ:
«Կարծում եմ, համայնքների տեղեկությունների թվայնացումը լիարժեք հնարավորություն կընձեռի տարբեր բնագավառների տեղեկություններն ամբողջականացնել, թարմացնել ու առավել հստակեցնել, ընդ որում ողջունելին այն է, որ աշխատանքային խումբը մշակել է այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա համեմատել տարբեր համայնքների տեղեկությունները»,-նշեց Արթուր Խաչատրյանը:
Ծրագիրը նպատակ ունի թվայնացնել Ախուրյան համայնքի կազմում ընդգրկված Այգաբաց, Արևիկ, Բասեն, Կամո, Կառնուտ, Հովիտ, Ջրառատ բնակավայրերի ամփոփ տվյալները: Թվայնացման արդյունքում բոլոր ցանկացողները կստանան ոլորտային թարմացված տեղեկություն համայնքից` անգլերեն և հայերեն: Հանդիպման ընթացքում ՋԻԹԵՔ ընկերության անդամները ներկայացրեցին արդեն կատարված աշխատանքները, քննարկվեցին հետագա անելիքներին վերաբերող հարցեր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]