1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի մրցաշարի երկրորդ տուրում  

Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի մրցաշարի երկրորդ տուրում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել Ջիբրալթարի մրցաշարի երկրորդ տուրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը հնդիկ միջազգային կարգի վարպետ Հեմանտ Շարման էր: Արոնյանը ոչ մեծ դժվարությամբ կարողացավ հաջողության հասնել: Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Լիլիթ Մկրտչյանը, կիսեց միավորը: 

Ջիբրալթար Մասթերս խոշոր միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում է 274 շախմատիստ 50 երկրից, այդ թվում՝ 92 գրոսմայստեր: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստը հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն է: Արոնյանի մրցակիցների թվում են հանրահայտ գրոսմայստերներ Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ջիբրալթար Մասթերսի վերջին երեք տարիների հաղթող Հիկարու Նակամուրան, Դավիթ Նավարան, Պենտալա Հարիկրիշնան, Լե Քուան Լիեմը, Դուդա Յան-Քշիշտոֆը, Մայքլ Ադամսը, Վահ Հաոն, Նիկիտա Վիտյուգովը, Վասիլի Իվանչուկը և մի շարք այլ ուժեղագույն գրոսմայստերներ: Մրցաշարը կեզրափակվի փետրվարի 1-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]