Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Մեր գոյության երաշխավորը հայ զինվորն է. «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» համերգը երախտագիտության խոսք էր հայրենիքի պաշտպանին

Մեր գոյության երաշխավորը հայ զինվորն է. «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» 
համերգը երախտագիտության խոսք էր հայրենիքի պաշտպանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառօրյա պատերազմի մասնակիցներին բարոյապես և ֆինանսապես աջակցելու նպատակով «Շնորհակալությո′ւն, հայ զինվոր» բարեգործական համերգի տոմսերի ողջ հասույթը կփոխանցվի վերականգնողական նոր կենտրոնի կառուցմանը։ Համերգային ծրագիրը տեղի ունեցավ հունվարի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

 «Այս համերգային ծրագրի շրջանակում մենք հնարավորություն ունենք համախմբվել մեկ գաղափարի շուրջ: Ցանկանում ենք մեր վերաբերմունքը ցույց տալ, մեր շնորհակալությունը հայտնել զինվորներին: Համերգից ստացված գումարն ուղղվելու է զինվորների առողջության վերականգնման գործին, և մենք, իբրև հասարակության մասնիկ, կարող ենք մեր թեկուզ փոքրիկ ներդրումն ունենալ այս հարցում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, երգիչ Արսեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝այն, որ մենք ունենք երգելու, պարելու, ապրելու հնարավորություն հայ զինվորի շնորհիվ է: «Հաճախ ենք կարևորում առհասարակ բարոյականությունը, մշակույթը և այլն, սակայն շատ կարևոր է նաև մեր ֆիզիկական գոյությունը, որի երաշխավորը հայ զինվորն է: Շնորհակալ ենք նրան»,-շեշտեց Արսեն Գրիգորյանը:

Համերգին իրենց սիրված և հուզիչ կատարումներով հանդիսատեսի ծափերին արժանացան Շուշան Պետրոսյանը, Լեյլա Սարիբեկյանը, Վարդան Բադալյանը, Զարուհի Բաբայանը, Էրիկ Կարապետյանը, «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, «Վարք հայոց» ավանդական երգի-պարի խումբը և այլք:

Ներկա էին հայրենիքի պաշտպանության համար ծանր վիրավորում ստացած տղաները։

Համերգային ծրագիրն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և «Դիրքապահ»  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]