Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էլթոն Ջոնը դադարեցնում Է հյուրախաղերը առողջական խնդիրների պատճառով. Daily Mirror

Էլթոն Ջոնը դադարեցնում Է հյուրախաղերը առողջական խնդիրների պատճառով. Daily Mirror
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի կոմպոզիտոր, երգիչ եւ դաշնակահար Էլթոն Ջոնը դադարեցնում Է հյուրախաղային գործունեությունն առողջության անբավարար վիճակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Daily Mirror թերթը:

Հրատարակության տվյալներով՝ 70-ամյա երաժիշտը «մոտ ժամանակներս» հայտարարություն կանի ամբողջ աշխարհում համերգային ելույթների դադարեցման վերաբերյալ: Թերթը նշում Է, որ Ջոնն անցյալ տարի մի քանի օր անցկացրել Է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, եւս 12 օր՝ ստացիոնարում այն բանից հետո, երբ Հարավային Աֆրիկայում շրջագայության ժամանակ վարակվել Էր «վտանգավոր եւ հազվադեպ հանդիպող» բակտերիոլոգիական ինֆեկցիայով: Կատարողի առողջությունը խաթարվեց նաեւ անցյալ տարվա ապրիլին, երբ նա Մեծ Բրիտանիա վերադարձավ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում կայացած համերգից հետո:

Էլթոն Ջոնի պաշտոնական կայքի համաձայն, հյուրախաղերի նրա գրաֆիկը 2017 թվականին ներառել Է 19 երկիր՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Չիլին, Մեծ Բրիտանիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Իռլանդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեդիան, Լեհաստանը, Իտալիան, Ավստրիան, Իսպանիան, Ավստրալիան եւ Արաբական Միացյալ Էմիրությունները:

Էլթոն Ջոնը, որի 71-ամյակը կլրանա մարտի 25-ին, իր կեսդարյա կարիերայի ընթացքում թողարկել Է 30 ստուդիական ալբոմ, որոնք վաճառվել են ավելի քան 300 մլն օրինակ տպաքանակով: Rolling Stone երաժշտական հանդեսի վարկածով՝ նա 49-րդ հորիզոնականն Է զբաղեցնում մեծագույն կատարողների ցուցակում: Նրա պարգեւների թվում կան «Գրեմմի» մրցանակի հինգ արձանիկներ եւ «Օսկար»՝ «Առյուծ արքան» մուլտիպլիկացիոն ֆիլմի երգի համար: 1994 թվականին երաժիշտն ընդգրկվել Է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]