Երևանում՝ 11:07,   22 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ-ն հաստատել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը

Արցախի ԱԺ-ն հաստատել է Ղարաբաղյան շարժման 30 ամյակի տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ հունվարի 24-ին տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում  ներկայացվել է 30 ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հիմնական ուղղությունները և ամփոփվել են  տարբերանշանի (լոգոյի) մրցույթի արդյունքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Բացելով նիստը՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ արդեն իսկ տրվել է միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը, որոնք չեն սահմանափակվի միայն փետրվար ամսով, այլ կընդգրկեն ողջ 2018 թվականը և կունենան համաժողովրդական բնույթ՝ սփռվելով Արցախի ողջ տարածքով:

Պետական հանձնաժողովն առաջարկում է միջոցառումների անցկացման թիրախավորված և նպատակային ծրագիր, որի իրականացման համար կներգրավեն հանրային, քաղաքական ու գիտական շրջանակներին, պաշտպանության բանակին, արտաքին աշխարհին և հայկական Սփյուռքին:

Այնուհետև հանձնաժողովի անդամները քննարկել և ամփոփել են Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջոցառումների տարբերանշանի մրցույթի արդյունքները: Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի ներկայացմամբ՝ 2017թ. դեկտեմբերի 10-31-ը հայտարարված մրցույթի ընթացքում 26 մասնակցի կողմից հանձնաժողովին է ուղարկվել 77 տարբերանշանի էսքիզ: Քննարկման ընթացքում հաղթող է ճանաչվել Նինա Շահվերդյանի ներկայացրած տարբերանշանը և Արմեն Ղուկասյանի ներկայացրած նախագիծը՝ պաստառների համար:

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև հոբելյանական հուշամեդալի, թեմատիկ գրքերի ու բրոշյուրների, ֆոտոալբոմի, նամականիշի թողարկում, փաստագրական ֆիլմերի, տեսահոլովակների պատրաստում, հանրապետության ողջ տարածքում ցուցահանդեսների, տարբեր մրցույթների, սպորտային ու մշակութային միջոցառումների կազմակերպում:

Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն փետրվարի 10-15-ին` պահպանելով երեսուն տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակացույցը: Հանդիսավոր միջոցառումները կկազմակերպվեն փետրվարի 20-ին:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը ներկայացրել են համալիր միջոցառումների շրջանակում նախատեսված ոլորտային ծրագրերը:

Ամփոփելով նիստը, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ առաջիկա օրերին կշարունակվեն աշխատանքները հոբելյանական միջոցառումների բեմագրերի շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]