Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փարիզում Սենա գետի վարարման պատճառով երկաթուղային կայարաններ են փակվել

Փարիզում Սենա գետի վարարման պատճառով երկաթուղային կայարաններ են փակվել
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սենա գետի վարարման պատճառով հեղեղման վտանգի կապակցությամբ հունվարի 24-ին փակվել Է մերձքաղաքային արագընթաց գնացքների վեց կայարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Le Parisien թերթը:

SNCF ֆրանսիական երկաթուղային ընկերությունում հայտարարել են, որ նման միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի «ապահովվի ուղեւորների անվտանգությունը»: Սենայի ջրի մակարդակը վերջին մի քանի օրերին հասել Է 5 մետրի նշագծին: Ինչպես նշում Է հրատարակությունը, սպասվում Է, որ հանգստյան օրերին Փարիզում իրադրությունն ավելի կվատանա, ջրի մակարդակը կհասնի 6,2 մետրի:

Սենայի վարարման հետեւանքով հեղեղված են բազմաթիվ ճանապարհներ: Լուվրի եւ Օրսե թանգարանի ղեկավարությունը, որոնք գտնվում են գետափի անմիջական մերձակայքում, հայտնել Է, որ հեղեղման վտանգի պատճառով արվեստի գործերը ստորին հարկերից տեղափոխփու են վերին հարկեր:

Սակայն տեւական տեղատարափներից առաջացած հեղեղումների խնդիրը ծառացած Է ոչ միայն Փարիզի տարածաշրջանում:

Le Parisien-ը գրում Է, որ տեղական օդերեւութաբանական ծառայությունները վտանգի բարձր՝ նարնջագույն մակարդակ են հայտարարել Ֆրանսիայի 23 դեպարտամենտներում, որոնք գտնվում են երկրի արեւելքում եւ հյուսիս-արեւելքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]