Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը. ՀՀ նախագահ

Խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է Հայաստանում 
ժողովրդավարության զարգացմանը. ՀՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում այս մասին նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Մեր համոզմամբ խորհրդարանական կառավարումն ավելի ներառական կառավարում է, ավելի թափանցիկ կառավարում է, և ավելի է համապատասխանում ժողովրդավարության զարգացման տեսլականին: Պետք է ասեմ, որ մեր կարծիքով խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է մեր երկրում ժողովրդավարության զարգացանը, մարդու իրավունքների պաշտպանությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սերժ Սարգսյանը:

2015 թվականին Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների համաձայն Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Նոր Սահմանադրությունն իր բոլոր դրույթներով լիարժեք ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլից: Հայաստանի խորհրդարանը ՀՀ նախագահ կընտրի մարտի 2-ին, իսկ ՀՀ վարչապետ` ապրիլի 17-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]