Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Դեկտեմբեր

Եվրահանձնաժողովը մեկ միլիարդ եվրոյով տուգանել Է Apple-ի մատակարար ընկերությանը


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) գրեթե մեկ միլիարդ եվրոյով տուգանել Է Qualcomm կապի անհաղորդալար միջոցների մշակման եւ հետազոտության ընկերությանը, որն Apple-ի մատակարարն Է: Հունվարի 24-ին այս մասին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրահանձնաժողովը Qualcomm-ին 997 միլիոն երվոյով տուգանել Է գերիշխող դիրքի չարաշահման պատճառով»,- ասված Է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը «շուկայում մրցակցությունը խաթարել Է հանգուցային սպասարկյալ Apple-ին խոշոր վճարումներ կատարելու միջոցով՝ իր համար ապահովելով երաշխիքներ, որ վերջինս համանման արտադրանք ձեռք չի բերի մրցակիցներից»,- պարզաբանում Է Եվրահանձնաժողովը: «Դա չի համապատասխանում Եվրամիության հակամենաշնորհային կանոններին»,- նշված Է փաստաթղթում:

Տուգանքը դրվել Է առնվազն 2011-ից մինչեւ 2016 թվականներն ընկած ժամանակամիջոցում հակամենաշնորհային նորմաների խախտման համար, երբ անցկացվել Է Եվրահանձնաժողովի հետաքննությունը:

Qualcomm-ն զբաղվում Է կապի անհաղորդալար միջոցների եւ միկրոԷլեկտրոնիկայի մշակմամբ: Ընկերությունն արտադրում Է Snapdragon պրոցեսորներ շարժական սարքերի համար: Qualcomm-ի հաշվետվությունների տվյալներով՝ 2016 թվականին ընկերության շրջանառությունը կազմել Է 23,55 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 5,7 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ