1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սերժ Սարգսյանը կարևորել է ՄԻԵԴ դերը Հայաստանում արդարադատության որակի բարձրացման առումով

Սերժ Սարգսյանը կարևորել է ՄԻԵԴ դերը Հայաստանում արդարադատության որակի 
բարձրացման առումով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդին անդամակցելուց ի վեր Հայաստանն ականջալուր է եղել իր գործընկերների թե քաջալերանքին, թե քննադատությանը: Անկասկած և մեկը, և մյուսն իրենց նպաստն են բերել Հայաստանի առաջընթացին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ելույթի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս ողջ ընթացքում մենք սերտորեն համագործակցել ենք Վենետիկի հանձնաժողովի հետ, որի փորձագիտական կարծիքի հիման վրա լրամշակվել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը: Փոխվստահության մթնոլորտում արդյունավետ այս աշխատանքը շարունակվում է առ այսօր՝ բարեփոխված սահմանադրության ներքո բազմաթիվ օրենսդրական լուծումները կյանքի կոչելու գործընթացում: Դա լավագույնս դրսևորվեց Հայաստանի ընտրական նոր օրենսգրքի քննարկումների ժամանակ, որն ընդունվեց տարբեր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ թափանցիկ, հանրության առավել բարձր վստահությունն ապահովելու համար»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց, որ նոր ընտրական օրենսգրքի կենսունակությունը լավագույնս դրսևորվեց 2017 թվականի ապրիլի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որին հրավիրված մեծ թվով դիտորդական առաքելությունների թվում էր նաև ԵԽԽՎ պատվիրակությունը:  

ՀՀ Նախագահը նշեց, որ ընտրական նոր օրենսգրքի շնորհիվ Ազգային ժողովում հատկացված են պարտադիր տեղեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար: «Դա ևս մեկ քայլ է առավել մասնակցային կառավարում ապահովելու ուղղությամբ: Այժմ բարեփոխման ընթացքում են դատական, քրեական, քրեական դատավարության օրենսգրքերը, հանրաքվեի ու սահմանադրական դատարանի մասին օրենքները:

Մենք քաջ գիտակցում ենք, որ իրավունքի գերակայության երաշխավորումը հնարավոր է միայն արդյունավետ, անկախ, կոռուպցիոն ռիսկերից զերծ դատական համակարգի պայմաններում»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա նշեց նաև, որ այս համատեքստում Հայաստանը կարևորում է ՄԻԵԴ դերը, որի որոշումներն ու վճիռները կարևոր նշանակություն են ունենում մեր երկրում արդարադատության որակի բարձրացման առումով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]