Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Սաուդյան իշխանություններն ավարտել են կոռուպցիայի դեմ պայքարի արշավը. Al Arabiya

Սաուդյան իշխանություններն ավարտել են կոռուպցիայի դեմ պայքարի արշավը. Al 
Arabiya
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարի ընդգրկուն արշավն ավարտելու մասին, որի ընթացքում ձերբակալվել Էին թագավորության արքայազններ, նախկին նախարարներ եւ ձեռնարկատերեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը:

Նրա տեղեկատվությամբ՝ պետության կողմից առաջարկված գործարքին, ըստ որի մեղադրյալների ակտիվների եւ սեփականության մի մասը փոխանցվում Է կառավարությանը պատճառված վնասի հաշվին, համաձայնել Է կալանավորվածների մեծամասնությունը: Մինչդատական կարգավորումից հրաժարված 95 մարդկանց գործերը հանձնվել են դատախազություն, նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այլընտրանքին չհամաձայնվածների անունները չեն հրապարակվում:

Նոյեմբերի սկզբին Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի գլխավորությամբ, կալանքի տակ Էր վերցրել թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետծառայողների եւ ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական եւ պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ընդհանուր առմամբ հարցաքննության Էր ենթարկվել 300-ից ավելի մարդ:

Ինչպես հայտարարել Է գահաժառանգը, մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել Է գործարքին՝ իրենց ակտիվների մի մասը իշխանություններին փոխանցելով պատճառված վնասի հաշվին, որը վերջին տարիներին հասել Էր 100 մլրդ դոլարի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]