Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Սեպտեմբեր

Հայաստանը հետևողականորեն աշխատելու է կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու համար. ՀՀ Նախագահ


ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է գերակայություն հանդիսանա հասարակական և քաղաքական բոլոր շերտերում. այդ ուղղությամբ Հայաստանը նոր գործիք է նախատեսել: ԵԽԽՎ ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք ընդունել ենք մի քանի օրենքներ, որոնցով երկրում ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման մարմին: Այն կսկսի գործել այս տարվանից, իսկ այդ մարմնի անդամները կընտրվեն խորհրդարանի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև հավելեց, որ Հայաստանի խորհրդարանն ընդունել է ազդարարման համակարգի և ազդարարների պաշտպանության մասին օրենքը, երկրում քրեականացվել է ապօրինի հարստացումը:

ՀՀ Նախագահը վստահեցրեց, որ Հայաստանը հետևողականորեն աշխատելու է կոռուպցիայի ախտն արմատախիլ անելու ուղղությամբ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ