Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը մտահոգություն է հայտնել Գյոզալ Բայրամլիի ձերբակալության վերաբերյալ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքը մտահոգություն է հայտնել Գյոզալ Բայրամլիի ձերբակալության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի հարցով համազեկուցող Ստեֆան Շեննաքն անդրադարձել է Ադրբեջանում 2018 թ. մայիսին ձերբակալված և հունվարի 23-ին տեղի ունեցած դատավարությամբ 3 տարվա ազատազրկման ենթարկված Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլիի դատավարությանը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեֆան Շեննաքը գրառում է կատարել իր թվիթերյան միկրոբլոկում:

«Որպես համազեկուցող կարող եմ հարցնել՝ ինչու: Նրա դատավարությունից մտահոգված եմ, ձերբակալությունը սխալ էր, այդ դատավարության ժամանակ օրենքի գերակայությունը չպահպանվեց»,- իր թվիթերյան միկրոբլոկում անդրադառնալով Գյոզալ Բայրամլիի ձերբակալությանը՝ նշել է ԵԽԽՎ համազեկուցողը:

Ստեֆան Շեննաքը մտահոգություն էր հայտնել նաև հունվարի 12-ին տեղի ունեցած դատավարությամբ 6 տարվա ազատազրկման ենթարկված ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի գործի վերաբերյալ և նշել. «Ինձ մտահոգում է, թե ինչպես են Մուխտարլիին Վրաստանից Ադրբեջան տեղափոխել, նա պետք է ձերբակալված չլինի»:

Գյոզալ Բայրամլին ձերբակալվել է 2017 թ. մայիսի 25-ին վրաց-ադրբեջանական սահմանային մաքսակետում և մեղադրվում է մաքսանենգության մեջ: Ըստ ադրբեջանական ոստիկանության հաղորդման` ադրբեջանական սահմանային անվտանգության ներկայացուցիչները Բայրամլիի մոտ հայտնաբերել էին չհայտարարագրված 12 հազար ԱՄՆ դոլար: Բայրամլին իր հերթին հայտարարել էր, որ այդ գումարը գցել են իր պայուսակի մեջ իրեն ձերբակալելու նպատակով և, որ իր ձերբակալությունը իշխանությունների պատվերն է:

Ադրբեջանում  և նրա սահմաններից դուրս գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ Բայրամլիին հայտարարել են քաղբանտարկյալ:

Լրագրող Աֆղան Մուխթարլին հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության քննադատ: 2015 թվականից ի վեր նա ստիպված է եղել բնակություն հաստատել Թբիլիսիում: 2017 թվականի մայիսի 29-ին լրագրողն անհետացել էր Թբիլիսիում, ինչի կապակցությամբ նրա ընտանիքը դիմել էր ոստիկանություն: Ավելի ուշ նա կապ էր հաստատել իր փաստաբան Էլչին Սադիգովի հետ՝ տեղեկացնելով վերջինիս, որ իրեն տեղափոխել են Բաքու: Լրագրողին առաջադրվել էր մեղադրանք՝ սահմանն ապօրինի հատելու կապակցությամբ:

Աֆղան Մուխտարլիի ձերբակալությունը, որպես քաղաքական ձերբակալություն են բնութագրել բազմաթիվ միջազգային կազմակերպություններ և պահանջել ազատ արձակել լրագրողին, սակայն ալիևյան ռեժիմը, ով ամեն գնով սաստում է խոսքի ազատությունը, հրաժարվում է հարգել մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պարտավորություններն ու շարունակում է անօրինական ձերբակալությունները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]