Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը. Մխիթարյան  

Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը. Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոսել է «զինագործների» հիմնական կազմի ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի մասին:

«Տեղյակ եմ, որ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները խաղադաշտում շատ են տեղաշարժվում: Ամեն ինչ անելու եմ գոլային փոխանցում կատարելու համար: Հրաշալի կլինի Օզիլի հետ խաղալը: Բոլորին հայտնի է, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ է և գոլային փոխանցումների արքան: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա հասկանում ֆուտբոլը»-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մխիթարյանը:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ից տեղափոխվեց «Արսենալ», իսկ «զինագործներից» մանկունյանական ակումբ տեղափոխվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: Ըստ «Արսենալ»-ի պաշտոնական կայքի` Մխիթարյանը լոնդոնյան ակումբի հետ երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]