Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում. Սերժ Սարգսյան

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում աշխարհի պետությունների գրեթե կեսը 
ներկա կլինի Երևանում. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորում է ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը և նշում, որ դա մեր երկրի դիվանագիտության տարիների աշխատանքի գագաթնակետն է՝  ամենախոշոր իրադարձությունը, որը Հայաստանը կազմակերպել է: «Մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին, մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՀՀ նախագահը նշել է L'Express պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով, հարցին, թե ինչ նշանակություն կունենա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար: 

Սերժ Սարգսյանի խոսքով, մեր երկրի համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվաբանական համայնք է. դա առաջին հերթին արժեքների համայնք է՝ կառուցված քաղաքակրթության տեսլականի շուրջ, որը մենք կիսում ենք Ֆրանսիայի հետ: «Դա մարդկության կոնցեպցիա է՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա: Ավելին՝ կարգախոսը, որը մենք ընտրել ենք՝ հետևյալն է. «Համատեղ կյանք»: Դա նշանակում է հիմնական ազատությունների հարգանք, սոցիալական համերաշխություն, խաղաղ գոյակցություն, տղամարդկանց և կանանց հավասարություն, առաջնային ուշադրություն երիտասարդությանը»,- ասել է Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական մեծ ֆորում, որը կմիավորի գործարարներին և ֆրանսախոս  ձեռնակատերերին, որոնք կներդնեն ֆրանսախոս աշխատակիցների միջազգային ցանցի հիմքերը: «Դա մեծ նախանշան է»,- ընդգծել է Սարգսյանը:     


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]