Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

ՊԵԿ-ը տնտեսվարողներին է ներկայացրել հարկային ռիսկերը

ՊԵԿ-ը տնտեսվարողներին է ներկայացրել հարկային ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ շարունակվում են ոլորտային քննարկումները: Արդեն իսկ կայացած 7 հանդիպումներում կոմիտեն տնտեսվարողներին է ներկայացրել ոլորտային ռիսկերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Հիմնական խնդիրը՝ գործարքների ամբողջական փաստաթղթավորումն է. դրա վերաբերյալ կա նաև երկրի նախագահի հստակ հանձնարարականը: Եթե գործարքները ճիշտ և ամբողջական փաստաթղթավորվեն, ապա հարկերի հաշվարկման առումով խնդիրներ և ռիսկեր չեն արձանագրվի»,-ընդգծել է փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Ռաֆիկ Մաշադյանը:

Նախորդ տարվանից մեկնարկած ՊԵԿ-բիզնես երկխոսության արդյունքում, ըստ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի, արձանագրվել է իրացման շրջանառությունների և վճարված հարկերի ավելացում. «Թեպետ որոշ տնտեսվարողներ էականորեն բարելավել են հարկային վարքագիծն, այնուամենայնիվ, ռիսկեր դեռ կան: Ծախսերի ուռճացում, թաքցվող շրջանառություն, գների թերհայտարարագրում, ՀԴՄ շահագործման կանոնների խախտում, չգրանցված աշխատողներ. սրանք այն հիմնական խնդիրներն են, որ բնորոշ են գրեթե բոլոր ոլորտներին»: Սուպերմարկետների և մանրածախ առևտրով զբաղվողների մոտ արձանագրվել է իրացման շրջանառությունների թերհայտարարագրում, ալյուրի արտադրության ոլորտում՝ առանց փաստաթղթի ցորենի ձեռքբերում գյուղմթերք արտադրողներից, որոնք նույնպես իրացվել են առանց փաստաթղթի: Հրուշակեղենի, թռչնի մսի, ձվի, մսամթերքի, կաթնամթերքի արտադրության ոլորտում արձանագրվել է արտադրական նորմերի ուռճացում, պարենային ապրանքների ներմուծման բնագավառում հարկային հաշիվներով գների խախտում, չգրանցված աշխատողների ռիսկեր և այլն: Կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է հարկային վարչարարության բարելավմանն ուղղված միջոցառումները: Տնտեսվարողների հավաստմամբ նման ձևաչափով հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ քննարկել խնդիրները: Հարկային վարքագիծը չշտկած տնտեսվարողներին ՊԵԿ-ը հորդորում է ինքնուրույն հայտարարագրել պակաս վճարված հարկերը՝ զերծ մնալով հսկողական միջոցառումներից:

Երկխոսության ձևաչափով բիզնեսի հետ քննարկումները շարունակվում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]