Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Սեպտեմբեր

Յուրի Բաշմետը նշում Է իր 65-ամյա հոբելյանը

Յուրի Բաշմետը նշում Է իր 65-ամյա հոբելյանը
 ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային անսամբլի եւ «Նոր Ռուսաստան» պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Յուրի Բաշմետը նշում Է իր 65-ամյակը: Հոբելյանն արտիստի համար կրկնակի Է. նաեւ լրանում Է նրա կարիերայի 50 տարին, ինչը Բաշմետն ինքը շատ ավելի կարեւոր իրադարձություն Է համարում: Բաշմետը ծննդյան օրը կդիմավորի Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահի բեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Յուրի Բաշմետին շնորհավորել Է 65-ամյա հոբելյանի առթիվ: Շնորհավորական հեռագրի տեքստը հունվարի 24-ին հրապարակված Է Կրեմլի կայքում: «Ձեզ ճանաչում են որպես առաջնակարգ կատարողի եւ դիրիժորի, վառ, ոչ սովորական, խանդավառ մարդու: Ձեր տաղանդի բազմակողմանիությունը դրսեւորվել Է այլ կարեւոր ձեռնարկումներում. դուք հսկայական ուշադրություն եք դարձնում երիտասարդ տաղանդներին աջակցելուն, ակտիվորեն կենսագործում եք ստեղծագործական, լուսավորչական նախաձեռնություններ: Անկեղծորեն հոգ եք տանում հայրենական արվեստի մեծ ավանդույթների պահպանման մասին»,-նշել Է Պուտինը:

Նշանավոր արտիստին շնորհավորել Է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը: «Դուք պատկանում եք հազվագյուտ, միանգամայն առանձնահատուկ երաժիշտների թվին: Եվ այն ամենը, ինչ դուք անում եք՝ կանգնած եք դիրիժորական վահանակի մոտ կամ նվագում եք իտալացի վարպետ Պաոլո Տեստորեի նշանավոր գործիքով, ձեզ մոտ ամեն ինչ փայլուն Է ստացվում»,-ասված Է, մասնավորապես, վարչապետի շնորհավորական ուղերձում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]