Երևանում՝ 11:07,   3 Մարտ 2024

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից

Արմեն Ջիգարխանյանը դուրս Է գրվել հիվանդանոցից
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան եւ ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը, որը հոսպիտալացվել Էր հունվարի 17-ին, դուրս Է գրվել Մոսկվայի Ն.Ի.Պիրոգովի անվան թիվ 1 քաղաքային կլինիկական հիվանդանոցից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է բժշկական շրջանակների մի աղբյուր, ռեժիսորի վիճակը բավարար Է:

«Արմեն Բորիսովիչին հիվանդանոցից դուրս են գրել հունվարի 23-ի երեկոյան: Արտիստի վիճակը բավարար Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Ջիգարխանյանը հոսպիտալացվել Էր Մոսկվայի իր թատրոնից: Ավելի վաղ հաղորդվել Է, որ բժիշկները նրա մոտ նեւրալգիա Էին կասկածում, նրանք նաեւ չԷին բացառում, որ արտիստը կարող Էր ախտահարվել վիրուսով: Կատարվել Է բուժզննում, սրտագրություն, ռենտգեն եւ այլ ընթացակարգեր, Ջիգարխանյանի մոտ ոչ մի լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել:

Հունվարի 21-ին բժիշկները Ջիգարխանյանին տեղափոխել Էին սրտաբանության բաժանմունք, որտեղ նա կարդիոմոնիթորինգ Է անցել, քանի որ բժիշկներն անհանգստացած Էին վիրուսի պատճառով սրտի աշխատանքի բարդացումներից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]