1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարձրագույն կրթության ոլորտում առաջիկայում էական փոփոխություններ են սպասվում

 Բարձրագույն կրթության ոլորտում առաջիկայում էական փոփոխություններ են 
սպասվում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն կրթության ոլորտում 2018 թվականին կառուցվածքային, կառավարչական և մի շարք այլ փոփոխություններ են իրականացվելու։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

«Բարձրագույն կրթության առաջիկա մարտահրավերներից է «Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նոր ակտերի ընդունումը: Նախատեսվում է իրականացնել բարձրագույն կրթության  բարեփոխումներ` մասնավորապես կառուցվածքային, կառավարչական, ֆինանսավորման, ընդունելության, դասավանդման և բովանդակության որակի, կրթություն-գիտություն և տնտեսություն կապի, կրթության միջազգայնացման և այլնի ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։

Բուհերի ֆինանսական կառավարման գործառույթները գիտական խորհրդից անցնելու են կառավարման խորհրդի, բարձրագույն կրթության կառավարման տեղեկատվական միասնական համակարգն ավելի է կատարելագործվելու և գործարկվելու է՝ բուհական և ազգային մակարդակներում։ Այսուհետ լինելու է պաշտոնական տեղեկատվության տրամադրում (վիճակագրություն, հաշվետվություն, այդ թվում գործունեության հիմնական ցուցանիշներ և այլն)՝ բարձրագույն կրթության և հետազոտությունների համակարգի կառավարման և մշտադիտարկման մասին։

Բարձրագույն կրթության ֆինանսավորման և ընդունելության բարեփոխումների համար պետք է իրականացնել բուհերի ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիա, մասնավորապես վարձերով պայմանավորված մասնաբաժնի կրճատում։

«Բուհերի ֆինանսավորման կայունացման նպատակով անձեռնմխելի ֆոնդեր պետք է ձևավորվեն։ Պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման սկզբունքները ենթակա են վերանայման և անհրաժեշտ է փոփոխում՝ ներդնելով բազային, կրթաթոշակային և մրցակցային (առաջադիմություն, կարիքավորություն, գերակա մասնագիտություններ) ֆինանսավորման մեխանիզմներ՝ հիմնված արդյունավետության ցուցանիշների վրա:

«Բարձրագույն  կրթության մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը պայմանավորված է բարձրագույն կրթության բնագավառում կրթության կազմակերպման, իրավակազմակերպական, ֆինանսական հարաբերությունների հստակեցմամբ, անկախ բարձրագույն ուսումնական հաստատությունների կազմակերպաիրավական ձևից ու կարգավիճակից, նրանց ակադեմիական, կառավարման, ֆինանսական հարաբերությունների ընդհանուր սկզբունքների, պայմանների և պահանջների հստակ սահմանման և ապահովման, ինչպես նաև՝ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող «Կրթության մասին» և  «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներում առկա հակասությունների կարգավորման անհրաժեշտությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]