Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Արագածոտնի մարզում արտակարգ դեպք-պատահարների թիվը նվազել է


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզում 2017թ-ին փրկարարներն արձագանքել են 766 դեպք-պատահարների՝ նախորդող տարվա 781-ի դիմաց: Այս մասին նշվել է հունվարի 23-ին Արագածոտնի մարզպետարանում գումարված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մարզային ստորաբաժանումների 2017թ. գործունեության ամփոփմանը նվիրված նիստ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նիստին «ներկա էին Արագածոտնի մարզպետ Ա. Սիմոնյանը, ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը, ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Գևորգյանը, ԱԻՆ տարածքային ստորաբաժանումների ղեկավարները և այլոք:

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության կատարած աշխատանքների հաշվետվությունը ներկայացրեց ՄՓՎ պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Հ. Դարբինյանը՝ առանձնացնելով գործունեության հիմնական ուղղությունները:

2017 թ. հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը և ենթակա ստորաբաժանումներն արձագանքել են 766 դեպք-պատահարների (2016 թ.՝ 781): Դեպքերի թիվը նվազել է 15-ով կամ 1.9 %-ով: Դրանց հետևանքով զոհվել է 12 մարդ (2016 թ-ի 20-ի համեմատ զոհերի թիվը նվազել է 8-ով), մարմնական վնասվածքներ ստացել՝ 90 մարդ:

Հաշվետու ժամանակաշրջանում մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են տարատեսակ վարժանքներ և ուսումնավարժություններ: Բոլոր անցկացված միջոցառումներն ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնարար հարցերը, այնպես էլ՝ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման խնդիրները:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնից մարզին հատկացվել է 1 կամազ մակնիշի հրշեջ ավտոմեքենա, 1 ամենագնաց /կվադրոցիկլ/, հիդրավլիկ և մեխանիկական հատուկ գործիքներ, տարբեր չափսերի վրաններ, գեներատորներ և այլ անհրաժեշտ գույք, ինչպես նաև մարդասիրական արձագանքման կենտրոնում անցկացվել են ճահճագնացների կվադրոցիկլներ) տեսական և գործնական դասընթացներ: Հաշվետու ժամանակահատվածում Արագածոտնի ՄՓՎ անձնակազմի ուժերով, մարզի համայնքների աջակցությամբ շարունակվել են ՄՓՎ նոր վարչական շենքի շինարարական աշխատանքները:

Հաշվետու զեկույցներով հանդես եկան նաև ԱԻՆ մարզային ստորաբաժանումների ղեկավարները:

Նիստի ավարտին հնչած ամփոփիչ ելույթների ընթացքում ԱԻ նախարարության Շիրակի և Արագածոտնի մարզային ստորաբաժանումների 2017 թ. կատարած աշխատանքները գնահատվեցին բավարար»:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ