1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 22-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների հունվարի 22-ի ամփոփագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների հունվարի 22-ի ամփոփագիրը։

«Արմենպրես»-ը ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկացավ, որ «հունվարի 22-ին, ժամը 13.15-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 22-ին, ժամը 23.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ա.Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել 28-ամյա կնոջ և 30-ամյա տղամարդու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 23-ին, ժամը 00.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Իսակովի պողոտայի թիվ 26 հասցեի մոտ բախվել է աղբամանի, նշված հասցեում գտնվող ռեստորանի դարպասին, ապա ծառի:
Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Արմավիրի մարզում` Աղավնատուն-Դողս գյուղերի խաչմերուկում, իրար են բախվել «Ֆորդ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 22-ին, ժամը 21.50-ի սահմաններում, «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ճանապարհի 16-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Հունվարի 23-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Բալահովիտ ճանապարհին` Պտղնիի կամրջի տակ, կորցնելով կառավարումը, բախվել է ճամփեզրի բետոնին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]