1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՃՏՊ մանկավարժական համալսարանի մոտ. երկու տուժածների առողջական վիճակը միջին ծանության է

ՃՏՊ մանկավարժական համալսարանի մոտ. երկու տուժածների առողջական վիճակը 
միջին ծանության է

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը hունվարի 23-ին, ժամը 15:59-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի 35 MZ 702 (վարորդ՝ Դ. Բ.) և «Hyundai» մակնիշի 35 NC 841 (վարորդ՝ 1991 թ. ծնված Տ. Ս.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Բ.-ն և «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]