1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2 աշակերտ ունեցող Մեծաձորի հիմնական դպրոցը կլուծարվի

2 աշակերտ ունեցող Մեծաձորի հիմնական դպրոցը կլուծարվի

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Մեծաձորի հիմնական դպրոցը կլուծարվի՝ հիմք ընդունելով դպրոցի աշակերտների թվի նվազումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում:

Մեծաձորի հիմնական դպրոցում աշակերտների թիվն ընդամենը 2 է, ուսուցիչների, վարչական և սպասարկման  անձնակազմը՝ 9: «Դպրոցում  բնականոն հանրակարթական ուսուցում իրականացնելուն խոչընդոտ է հանդիսանում աշակերտների թվի նվազումը, որը հանգեցնում է դասարանների ոչ լիարժեք կոմպլեկտավորմանը: Նախագիծն ընդունելու դեպքում կլուծարվի դպրոցը, իսկ աշակերտների ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել  Վերին Բազմաբերդի հիմնական դպրոցում: Դպրոցների միջև եղած հեռավորությունը շուրջ 3,5 կմ է: Տարեկան տնտեսված գումարի չափը կկազմի շուրջ 13 մլն դրամ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]