Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Փետրվար

Ֆուտբոլի Հայաստանի պատանեկան հավաքականի ֆուտբոլիստը զինվորական ծառայության տարկետում կստանա


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանին ՀՀ կառավարությունը մինչև 2020 թվականի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կտա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունվարի 25-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի № 868-Ա հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Գրիգորի Մաթևոսյանին, որը հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի ազգային հավաքական թիմում։ Ելնելով վերը նշվածից՝ անհրաժեշտություն է առաջացել Գրիգորի Մաթևոսյանին տարկետում տալ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:

Ռուսաստանի Արմավիր քաղաքի «Տորպեդո»-ում հանդես եկող Մաթևոսյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ