Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին

Շախմատի Հայաստանի չեմպիոնները պարգևատրվեցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների հաղթողների պարգևատրման արարողությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևատրման հանդիսավոր արարողությունը կատարեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը և շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

Կանանց պայքարում առաջին հորիզոնականը 7.5 միավորով զբաղեցրեց Մարիա Կուրսովան, 6 միավոր վաստակած Սիրանուշ Ղուկասյանը դարձավ արծաթե մեդալակիր (Ղուկասյանը արծաթե մեդալ էր նվաճել նաև 2017 թվականին), իսկ Լիլիթ Գալոյանը և Աննա Սարգսյանը 5-ական միավորով կիսեցին 3-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո բրոնզե մեդալակիր ճանաչվեց Գալոյանը:

Տղամարդկանց պայքարում Հայաստանի նորընծա չեմպիոն դարձավ Հայկ Մարտիրոսյանը: Երկրորդ տեղում Ռոբերտ Հովհաննիսյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Արման Փաշիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]