Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են «Օսկար» մրցանակի հավակնորդները

Հայտնի են «Օսկար» մրցանակի հավակնորդները

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս-Անջելեսում հրապարարկվել են Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության հավակնորդները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 2018 թվականին «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել է 9 ֆիլմ. դրանք են՝ Լուկա Գուադանինոյի «Անվանիր ինձ քո անունով» (Call Me by Your Name), Ջո Ռեյթի՝ «Մութ ժամանակներ» (Darkest Hour), Քրիստոֆեր Նոլանի «Դյունկերկ» (Dunkirk), Ջորդան Պիլի «Հեռացիր» (Get Out), Գրետա Գերվիթի «Լեդի Բյորդ» (Lady Bird) , Փոլ Թոմաս Անդերսոնի «Անտեսանելի թել» (Phantom Thread), Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսյե» (The Post), Գիլերմո դել Տորոյի «Ջրի ձևը» (The Shape of Water), ինչպես նաև Մարտին Մակդոնայի «Միսսուրի, Էբբինգի սահմանի երեք վահանակները» (Three Billboards Outside Ebbing, Missouri) ֆիլմերը:        

«Օսկար» մրցանակաբաշխության 90-րդ արարողությունը տեղի կունենա մարտի 4-ին՝ Լոս-Անջելեսում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]