1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

Դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել ՀՀ-ում Ղազախստանի 
դեսպանության նորանշանակ ռազմական կցորդին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպան Ուրազաևը Վիգեն Սարգսյանին է ներկայացրել դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մուխտար Մայկեևին:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և բազմակողմ համագործակցության ընթացքը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]