1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դիլիջան և Արևիկ ազգային պարկերում օնլայն ռեժիմով աշխատող 24 ժամյա տեսախցիկներ են տեղադրվել

Դիլիջան և Արևիկ ազգային պարկերում օնլայն ռեժիմով աշխատող 24 ժամյա 
տեսախցիկներ են տեղադրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դիլիջան և Արևիկ ազգային պարկերում անցում է կատարվել շուրջօրյա հսկողության` շնորհիվ օնլայն ռեժիմով աշխատող տեսախցիկների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը։

«Որսագողությունը կանխարգելելու համար աշխատանքներ են տարվում։ ԲՀՊՏ-ներում անվտանգությունն ավելի արդյունավետ պահպանելու համար Դիլիջան և Արևիկ ազգային պարկերում տեղադրվել են 24 ժամ օնլայն ռեժիմով աշխատող տեսախցիկներ։ Ազգային պարկի ազնվացեղ եղջերուի ազատավանդակի հարակից տարածքներում նույնպես տեղադրվել են նմանատիպ տեսախցիկներ։ Նախատեսվում է այս տարի Իրանից 4 ազնվացեղ եղջերու ներմուծել և բազմացնել։ Կառավարման որոշ խնդիրներ կան, որոնք դեռ պետք է լավանան։ Այս տեսախցիկները ոչ միայն որսագողության, այլ նաև ազգային պարկերի տեսուչների աշխատանքը հսկելու համար է»,- նշեց Մանվելյանը։

Նա վստահեցրեց, որ տեսախցիկների տեղադրումը դեռ շարունակվելու է իրականացվել։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում տեղադրվել է 100 ֆոտոխցիկ, Դիլիջանում տեղադրված է օնլայն 10 տեսախցիկ, որոնցից 6-ը ազնվացեղ եղջերուի ազատավանդակի մոտ են, իսկ 4-ը պահակակետերի մոտ։ Արևիկ ազգային պարկում տեղադրված է 14 օնլայն տեսախցիկ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]