Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն

Հայաստանն արևմուտքի և արևելքի միջև կայուն ժողովրդավարական երկիր կառուցելու 
երկար ճանապարհ է անցել. Էմանուել Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան մշտապես կլինի Հայաստանի կողքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահը հետաքրքիր է գնահատել ՀՀ Նախագահի հետ հանդիպումը՝ ավելացնելով, որ Հայաստանը երկար ճանապարհ է անցել՝ կառուցելով կայուն ժողովրդավարական երկիր արևմուտքի ու արևելքի միջև: «Այս բարդ տարածաշրջանում Ֆրանսիան ձեր կողքին կլինի և կօժանդակի, որպեսզի շարժվեք առաջ: 2018 թվականը շատ կարևոր է Հայաստանի համար»,- ասել է Մակրոնը՝ ավելացնելով, որ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակին Ֆրանսիայից կմասնակցի Արտաքին գործերի նախարարը: Միաժամանակ,  Էմանուել Մակրոնը պաշտոնապես հաստատել է, որ գալիք հոկտեմբերին այցելելու է Հայաստան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

«Մեր հանդիպման ժամանակ որոշեցինք լայնացնել ֆրանսերենի դերը կրթության մեջ, ընդլայնել Ֆրանսիական համալսարանը, ստեղծել մշակութային կենտրոն: Միաժամանակ, ցանկանում եմ բարձր գնահատել հայկական սփյուռքի դերը և հիշեցնել, որ հունվարի 30-ին մասնակցելու եմ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ընթրիքին»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնի դիտարկմամբ՝ հայ-ֆրանսիական հարաբերությունները պահանջում են ավելի դինամիզմ և փոխանակություն՝ զբոսաշրջության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և ծրագրային ապահովման ոլորտներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]