Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Օգոստոս

Կենսաթոշակի անցնելը Էականորեն մեծացնում Է դեմենցիայի առաջացման վտանգը. գիտնականներ

Կենսաթոշակի անցնելը Էականորեն մեծացնում Է դեմենցիայի առաջացման վտանգը. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսաթոշակի անցնելը մարդու մոտ արագացնում Է բանավոր հիշողության կորուստը, որը պատասխանատու Է տեքստային տեղեկատվությունը մտապահելու մարդու ընդունակության համար: Այս եզրակացությանն են եկել Լոնդոնի Համալսարանական քոլեջի եւ Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականներն իրենց հետազոտության մեջ, որը հրապարակված Է European Journal of Epidemiology բժշկական հանդեսում:

45-ից մինչեւ 68 տարեկան ավելի քան 3 հազար կամավորներ են մասնակցել ընդգրկուն գիտափորձին, որի ընթացքում բժիշկները 30 տարի կանոնավոր կերպով ստուգել են փորձարկվողների մտավոր ընդունակությունների մակարդակը: Ինչպես պարզվել Է՝ հենց որ մարդը դադարում Է աշխատել, նրա մոտ զգալիորեն արագանում Է ճանաչողական տարբեր գործառույթների կորստի գործընթացը: Այսպես, բանավոր հիշողության վատացումը, ինչը միանգամայն բնական գործընթաց Է, թոշակառուների մոտ 38 տոկոսով ավելի արագ Է ընթանում, քան այն մարդկանց մոտ, որոնք շարունակում են իրենց կարիերան:

Ինչպես նշում են փորձագետները, հիշողության այդօրինակ կորուստը զգալիորեն մեծացնում Է տարեցների մոտ դեմենցիայի ավելի վաղ զարգացման վտանգը: «Այս հետազոտությունն ակնառու կերպով ցուցադրում Է ավագ տարիքի մարդկանց համար ցանկացած մտավոր գործունեության օգուտն ու անհրաժեշտությունը»,-ասված Է գիտական աշխատության մեջ:

Այս բացահայտման ակտուալությունն այն Է, որ Եվրոպայի զարգացած երկրներում կյանքի միջին տեւողության ավելանալուն զուգընթաց ավելանում Է նաեւ դեմենցիայով տառապող մարդկանց թվաքանակը: Այսպես, պաշտոնական տվյալների համաձայն, 2016 թվականին այսօրվա դրությամբ անբուժելի հիվանդությունը մահվան հիմնական հիմնական պատճառն Է դարձել Ուելսում եւ Անգլիայում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ