Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով

«Հրաշք կինը 2» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան սեռական ոտնձգությունների դեմ պայքարի կանոններով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հրաշք կինը 2» ֆիլմը կդառնա առաջին կինոժապավենը, որի վրա աշխատանքը կընթանա Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի կանոնների պահպանմամբ, որոնք մշակված են կինոարտադրության ոլորտում սեռական ոտնձգությունների դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Verge ինտերնետ-հրատարակությունը:

Անցած շաբաթ Գիլդիայի անդամների կողմից միաձայն ընդունված հանձնարարականները կիրառելի են կինոնկարահանումների բոլոր մասնակիցների, եւ հատկապես պրոդյուսերների, դերակատարների եւ նկարահանման խմբի մասնակիցների նկատմամբ:

Դրանք ենթադրում են, որ նախքան թիմի հետ որեւիցե կինոժապավենի արտադրությունն սկսելը, բացատրական զրույց Է անցկացվելու սեռական ոտնձգությունների անթույլատրելիության շուրջ եւ այն մասին, թե ինչպես պետք Է վարվել, եթե նման դեպքեր տեղի ունենան: Նշվում Է, որ կինոնախագծի շրջանակներում պետք Է մի շարք հատուկ ընթացակարգեր ստեղծվեն դրա որեւիցե մասնակցի անպարկեշտ վարքագծի դեմ բողոք ներկայացնելու համար:

Փաստաթղթում նշվում Է, որ սեռական ոտնձգությունների վերաբերյալ բոլոր հայտարարությունները պետք Է ընդունվեն «ուշադրությամբ եւ կարեկցանքով», թեեւ «հարկ Է հիշել, որ նման հաղորդագրություններն անպայմանորեն չեն վկայում մեղքի առկայության մասին», քանի որ նմանօրինակ բոլոր տեղեկությունները հետաքննություն են պահանջում: Այսպիսով, «Հրաշք կինը 2» կինոնկարի ստեղծողները, որն Էկրան Է բարձրանալու 2019 թվականին, փաստաթղթում նշված նորմերին համապատասխանելու պարտավորություն են ստանձնել:

Ռեժիսոր Փեթի Ջենքինսի «Հրաշք կինը» ֆիլմի առաջին մասը՝ գլխավոր դերում Գալ Գադոթի մասնակցությամբ, ներկայացվել Է 2017 թվականին: Կինոնկարն ստացել Է կինոքննադատների դրական արձագանքները եւ ստեղծողներին ավելի քան 100 մլն դոլար Է բերել ցուցադրության առաջին հանգստյան օրերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]