1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն ութ երկրներ ու տարածքներ բացառեց օֆշորների սեւ ցուցակից

ԵՄ-ն ութ երկրներ ու տարածքներ բացառեց օֆշորների սեւ ցուցակից
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունն ութ երկրներ ու տարածքներ բացառել Է օֆշորների սեւ ցուցակից, որոնք հարկ եղած միջոցները չեն ձեռնարկում ֆինանսական թափանցիկությունն ու հարկային հանցագործությունների դեմ պայքարն ապահովելու համար: Այդ մասին հունվարի 23-ին հայտնել Է ԵՄ-ի պաշտոնական կայքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ութ երկրներ եւ տարածքներ բացառված են այն սուբյեկտների ցուցակից, որոնք ԵՄ-ի հետ հարկ եղած ձեւով չեն համագործակցում հարկային ոլորտում»,-ասված Է փաստաթղթում:

«Բարբադոսը, Գրենադան, Կորեայի Հանրապետությունը, Մակաոն, Մոնղոլիան, Պանաման, Թունիսը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները տեղափոխվել են այն երկրների ու տարածքների առանձին կատեգորիա, որոնք խիստ մոնիթորինգի օբյեկտ կդառնան»,- նշվում Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]