Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Շվեյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարվող ձեռքի արտակմախք

Շվեյցարիայում մշակել են մտքի ուժով կառավարվող ձեռքի արտակմախք

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոզանի Ֆեդերալ պոլիտեխնիկական դպրոցի (EPFL) մասնագետներն ստեղծել են ձեռքի արտակմախք, որը կառավարվում Է մտքի ուժով: Այս գյուտը կոչված Է թեթեւացնելու հաշմանդամների կյանքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ապարատում կիրառված «ուղեղ-համակարգիչ» տեխնոլոգիան մաշկի տակ Էլեկտրոդների ներընտելացում չի պահանջում: Դրանք տեղակայված են սաղավարտին, որը լողանալու ռետինե գլխարկ Է հիշեցնում: Կառուցվածքը ծանրաբեռնված չԷ սարքերով, պարզ Է օգտագործման մեջ եւ հարմար՝ տեղափոխման գործում: Արտակմախքը տեղակայվում Է մի քանի րոպեում:

Գիտնականներն արձանագրել են, որ մի ձեռքի վրա տեղակայված ապարատը մտքով կառավարելիս ակտիվանում են նաեւ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են մյուս ձեռքի աշխատանքի համար: Ինչպես իր կայքում նշել Է EPFL-ն, ապարատը հեշտ Է հարմարեցնել տարբեր կատգորիաների հիվանդների համար: Մասնավորապես, անդամալույծ մարդկանց համար նախատեսված Է աչքերի շարժումով արտակմախքի կառավաման հնարավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]