Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց Հայաստանում կարտոֆիլի թանկացման պատճառը

Գյուղատնտեսության նախարարը ներկայացրեց Հայաստանում կարտոֆիլի թանկացման 
պատճառը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կարտոֆիլի գների բարձրացումը պայմանավորված է արտահանմամբ: Ազգային ժողովում գնաճի մեղմման հնարավորությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: «Կարտոֆիլի թանկացումը կապված է արտահանման հետ: Միակ պատճառը սա է: Բայց այն լիզինգային ծրագիրը, որով մենք սկսել ենք 2 տոկոս տոկոսադրույքով գյուղատնտեսական տեխնիկա տրամադրել գյուղացիներին, առաջիկայում կարող է բարձրացնել կարտոֆիլի մշակման արդյունավետությունը: Հայաստանում կարտոֆիլագործությունը կամ ընդհանրապես գյուղատնտեսությունը ցածր մակարդակի վրա է, և, գյուղատնտեսության մեջ չկիրառելով բարձր տեխնոլոգիաներ, մենք միշտ կունենանք թանկ կամ անորակ գյուղմթերք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

Իգնատի Առաքելյանը հավելեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տալիս, որ պարարտանյութի, դիզվառելիքի սուբսիդավորումը հնարավորություն չի տալիս բարձրացնել գյուղմթերքի արտադրության արդյունավետությունը: «Պարարտանյութի մասով մենք հայտարարել ենք, որ չենք սուբսիդավորելու, որովհետև անցած տարի սուբսիդավորումը հավասար էր մեկ հեկտարի համար 5 հազար դրամի, ինչը արդյունավետությունը բարձրացնելու և գների նվազեցման վրա որևէ ազդեցություն չի ունենում: Դրա համար մենք հայտարարել ենք, որ չենք սուբսիդավորելու և սուբսիդավորման այդ ծրագրերը փոխարինել ենք այլ ծրագրերով, որոնք ավելի արդյունավետ կլինեն»,- ընդգծեց Իգնատի Առաքելյանը:

Միևնույն ժամանակ, նախարարը նշեց, որ իրենք ուշադիր հետևելու են, որպեսզի պարարտանյութի շուկան կայանա մասնավոր ներկրողների միջոցով, բայց այդ ամեն ինչ անելու են պարարտանյութի գների բարձրացումը զսպելու համար: Իգնատի Առաքելյանը հավելեց, որ կառավարությունը սուբսիդավորելու է ֆոսֆորական, կալիումական պարարտանյութերը: «Բացի այդ, մենք Հայաստանում օրգանիկ պարարտանյութ արտադրելու ծրագիր ունենք, որի գինն ավելի բարձր չի լինի, քան ազոտական պարարտանյութի գինն է»,- եզրափակեց նախարարը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]