Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների ավելացման միտում կա

Հայաստանում հատուկ պահպանվող տարածքների ավելացման միտում կա

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում շուտով երկու ազգային պարկ կստեղծվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը։

2017 թվականին ազգային պարկ ստեղծելու համար «ԻԴԵԱ» հիմնադրամը նախագիծ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարություն «Տաթև ազգային պարկի»  ստեղծման համար։

«Արդեն 2 տարի է, ինչ ունենք համապատասխան համաձայնագրեր միջազգային դոնոր կազմակերպությունների հետ։ Նախարարությունը նոր համաձայնագիր ունի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ՝ «Ջերմուկ ազգային պարկ» ստեղծելու համար։ Կան նաև մի քանի արգելավայրերի վերանայման, սահմանների ճշգրտման, միավորման ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, «Իջևանի անտառային արգելավայր»-ի ստեղծման ծրագիրը»,- նշեց Արամ Աղասյանը և հավելեց, որ վերջին 7-8 տարիների ընթացքում բնության հատուկ պահպանվող տարածքներն ընդլայնվել են։

Նրա խոսքով՝ 2009 թվականից հետո ստեղծվել է երկու նոր ազգային պարկ՝ «Արևիկն» ու «Արփի լիճը», խոշոր արգելավայրեր՝ «Զանգեզուրը», «Խուստուփը»։

«2006 թվականին հաստատված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը նախատեսում է չորս տեսակի հատուկ պահպանվող տարածքներ։ Խիստ ռեժիմով պահպանվող տարածքները երեքն են՝ Շիկահողի, Խոսրովի և Էրեբունու պետական արգելոցները։ Ունենք նաև 4 ազգային պարկ՝ «Արփի լիճը», «Դիլիջան», «Սևան» և «Արևիկ»,- ընդգծեց ՀՀ ԲՆ հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետը։

Հայաստանում կա 27 արգելավայր, ինչպես նաև կա 232 հաստատված բնության հուշարձան։ Դրանցից ներկա պահին հաստատված անձնագիր ունի 31-ը։ Անձնագրերով սահմանվում է ռեժիմ, քարտեզագրում, տեղադիրք և այլն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]